«Ո՞ւր են այդ գեղջուկ կանայք, այդ գեները մեռա՞ն: Կառավարության շենքի առաջ են, հա՞: Հարյուր տոկոսով գիտեմ, որ կանաչի ծախող տատիկները չեն շենքի առաջ կանգնած»:Ալվարդ Պետրոսյան «Հայոց աշխարհ»Տիկին Ալվարդը ակնհայտորեն կորցրել է ժամանակի զգացողությունը: Ախր 21-րդ դարն ո~ւր, գեղջկական ժամանակներն ո~ւր… Եվ մի՞թե գրող-պատգամավորը երբեւէ հարկ չի համարել (չասենք` գնալ, մարդկանց հետ անձամբ շփվել) գոնե հեռուստաէկրանից այդքան զայրացած ու մի կտոր հացից զրկված մարդկանց դեմքերը տեսնել: Միգուցե նրան թվում է, թե կառավարությունում եւ այլուր բազմած պաշտոնյաների կանայք են իր համար արդիական մնացած գեղջկական շորեր հագել, որպեսզի ինչպես հեքիաթներում, ժողովրդի հետ շփվեն ու երեկոյան իրենց պաշտոնյա կողակիցներին համոզեն, որ մարդիկ շա~տ են իրենցից դժգոհ, ու համբերելու տեղ չի մնացել…
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ