Ստեփան Մնացականյանը` վիճակագրական կոմիտեի նախագահ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության օրակարգում ընդգրկված է Ստեփան Մնացականյանին նշանակել Վիճակագրական կոմիտեի նախագահ: Որոշման մեջ նշված է.
Ղեկավարվելով «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով, 10-րդ հոդվածի 4-րդ և 8-րդ մասերով`
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1.Ստեփան Մնացականյանին 2018 թվականի մայիսի 21-ից նշանակել Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի նախագահ՝ վեց տարի ժամկետով:
2.Գագիկ Անանյանին՝ 2018 թվականի մայիսի 21-ից նշանակել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի անդամ՝ վեց տարի ժամկետով (միկրոէկոնոմիկա և տնտեսական գործունեության տեսակների բնագավառ):
3.Գագիկ Գևորգյանին՝ 2018 թվականի մայիսի 21-ից նշանակել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի անդամ՝ վեց տարի ժամկետով (ժողովրդագրություն և սոցիոլոգիական ոլորտի բնագավառ):
4.Նելլի Բաղդասարյանին՝ 2018 թվականի մայիսի 21-ից նշանակել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի անդամ՝ վեց տարի ժամկետով (բնապահպանության բնագավառ):
5.Վանուշ Դավթյանին՝ 2018 թվականի մայիսի 21-ից նշանակել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի անդամ՝ վեց տարի ժամկետով (տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառ):
6.Լիլիթ Պետրոսյանին՝ 2018 թվականի մայիսի 29-ից նշանակել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի անդամ՝ վեց տարի ժամկետով (մակրոէկոնոմիկա և ֆինանսների բնագավառ):




Լրահոս