Տարեկան 2 միլիոն դրամ` Ազգային ժողովի հյուրերի ճաշի համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ազգային ժողովը 2 մլն դրամ է ծախսել՝ մեկ օրվա հյուրասիրություն կազմակերպելու համար: Ապրիլի 27-ին պայմանագիր է կնքել «Ուրարտու ռեստորան» ընկերության հետ եւ ձեռք բերել պաշտոնական պատվիրակությունների հյուրասիրության ծառայություններ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ «Ուրարտու» ռեստորանը ԱԺ-ի «հյուրերի» համար մատակարարել է ալկոհոլային խմիչքներ, սառը խորտիկներ, աղցաններ, տաք խորտիկներ, ապուրներ, տաք ուտեստներ, կոկտեյլներ, ծխմորեղեն, միրգ եւ այլն: Եւ այս «տաք հյուրասիրության» համար պետական բյուջեից ԱԺ-ն ծախսել է 2 մլն դրամ: «Ժողովուրդ» օրաթերթի հարցին` արդյո՞ք հյուրասիրությունը ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի եւ Պետական դումայի պատգամավորների համար է (նրանց այցը տեղի է ունեցել ապրիլի 28-ին), ԱԺ լրատվության վարչության պետ Արսեն Բաբյանն ասաց.

«Տեղեկատվությունը հրապարակման ենթակա ամբողջ ծավալով հրապարակված է: Այդ օրերին ինչքան պատվիրակություն եղել է, իրենց բոլորի համար է: Ձեր նշած պայմանագիրը կնքվել է 2018 թվականի համար, տարվա կտրվածքով, ուստի 2 միլիոն դրամը ոչ թե մեկ, այլ տարվա ընթացքում սպասվող բազմաթիվ հյուրասիրությունների համար է։ Նշված գումարն ամբողջությամբ չի վճարվել, այն վճարվելու է մաս-մաս՝ յուրաքանչյուր առանձին պատվիրակության համար կատարված փաստացի ծախսերի դիմաց։ Հնարավոր է նաև 2 միլիոն դրամն ամբողջությամբ չծախսվի։ Ձեր նշած՝ ապրիլի 28-ին ՌԴ-ի պատվիրակության այցի ընթացքում այս պայմանագրով նախատեսված որևէ ծախս չի կատարվել», – նշեց նա:




Լրահոս