Հարց քաղաքացիներից` ինչի՞ համար են ծառայողական քննության ընթացքում անցկացվում զննություններ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Խնդրում եմ` ասեք` ինչի՞ համար են ծառայողական քննության ընթացքում անցկացվում զննություններ:

Լարիսա Գեւորգյան (42 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ ծառայողական քննության ընթացքում ծագած առանձին հարցերի պարզաբանման, ինչպես նաեւ պաշտոնական փաստաթղթերում եղած տեղեկություններն ամրագրելու եւ դրանց պատճենները ծառայողական քննության նյութերին կցելու անհրաժեշտությունից ելնելով՝ ծառայողական քննություն վարողը լիազորված է կատարել փաստաթղթերի, առարկաների, աշխատավայրի զննություններ, որոնց կապակցությամբ կազմվում են գրավոր արձանագրություններ: Զննություն կատարվում է նաև այն դեպքերում, երբ ուսումնասիրության ենթակա փաստաթղթերի ամենօրյա օգտագործման անհրաժեշտությունից, մեծածավալությունից ելնելով՝ նպատակահարմար չէ դրանք կցել ծառայողական քննության նյութերին:

ՀՀ քաղաքացիական ծառայության խորհուրդ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ զննության արձանագրություն է կազմվում նաեւ այն դեպքերում, երբ կողմերը ներկայացնում են իրենց կողմից նշված փաստարկները հիմնավորող փաստաթղթեր եւ առարկաներ:




Լրահոս