Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Միհրան Հարությունյանի առաջին մենամարտը մարտեր առանց կանոնների սպորտաձևում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռոստովում այսօր ընթանում է  է MMA-ի «Fight Nights Global» մրցաշարը: Խոշոր մրցաշարին մասնակցում է նաև հայ մարզիկ Միհրան Հարությունյանը, ով իր նորամուտն էր նշում MMA-ում: MMA սպորտաձևն ընդհանուր մենամարտն է, (մարտեր առանց կանոների) որում թույլատրվում է թե՛ ուղղահայաց և թե՛ հորիզոնական իրադրություններում կատարել հարվածներ և բռնվածքներ։

Հանդես է գալիս որպես խառը մարտարվեստ՝ պարունակելով բռնցքամարտ, ըմբշամարտ, բրազիլյան ջիու ջիցու, մուայ թայ, քիքբռնցքամարտ, կարատե, ձյուդո և այլ մարտաոճերի բաղադրիչներ։

Հայ մարզիկն այսօր մրցեց Իրանը ներկայացնող Ալի Յուսեֆիի հետ և հաղթանակ տարավ:

Հիշեցնենք, որ հայ մարզիկ Միհրան Հարությունյանը հունահռոմեական ոճի ըմբշամարտիկ մինչև 66 կգ քաշայինների կարգում։ Նա եղել է Ռուսաստանի չեմպիոն (2012), Հայաստանի չեմպիոն (2013), Եվրոպական խաղերի արծաթե մեդալակիր (2015)։ 2016 թվականի Ամառային Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն։ Ռուսաստանի միջազգային կարգի սպորտի վարպետ է, ինչպես նաև Երևանի պատվավոր քաղաքացի (2016)։




Մամուլի Տեսություն

Լրահոս