ԱՆԲԱՐՈ ՔԱՅԼ Է ՈՒՆԵՑՎԱԾՔ ԽԼԵԼԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ի՞նչ վերաբերմունք ունեք Հայերի համաշխարհային  միության նախագահ Արա Աբրահամյանի եղբայր, Հանրապետական խմբակցության պատգամավոր Գագիկ Աբրահամյանի արարքի վերաբերյալ, որը մի արաբ շեյխի հետ հանքային ջրերի գործարան կառուցելու համար քաղբանտարկյալ Սասուն Միքայելյանի եւ մոտ 100 գյուղացիների սեփական հողատարածքները խլեց: Ու դա արվեց կառավարության որոշմամբ` ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ էկոնոմիկայի նախկին նախարար Ներսես Երիցյանի գլխավորությամբ:-Ի՞նչ ասեմ, բարոյական, էթիկական, օրինական բոլոր չափանիշերից դուրս քայլ է եւ ուղղակի ամոթ է: Նախ դա, ասեմ, փոքրության դրսեւորում է, որովհետեւ զնդանել հերոսին` ամեն ինչ օգտագործելով այդ քայլին հասնելու համար եւ հետո նրա ունեցվածքը խլել: Սա անպատկերացնելի մի բան է, սա ուղղակի փոքրության նշան է, սա թուլության նշան է: Ես չեմ կարծում, որ դա Գագիկ Աբրահամյանն է անում, ուղղակի այդ արշավը սկսվեց բոլորի նկատմամբ, ամեն մեկին տարբեր դրսեւորումներով, մեկի դեմ այլ ձեւով, Սասուն Միքայելյանի դեպքում էլ վարվեցին հետեւյալ կերպ: Այսինքն` մենք գործ ունենք մի կենտրոնից հնչեցված հրահանգի հետ: Իսկ Աբրահամյանի կողմից դա անբարո քայլ էր, չի կարելի որեւէ մեկի ձեռքից այդ եղանակներով ունեցվածք վերցնել, երբ դու այդ ունեցվածքի հետ ընդհանրապես կապ չունես, դա ոչ մեկին պատիվ չի բերում: Դա նախագահի նստավայրից եկող հրահանգ է, եւ բոլորը կատարում են, իսկ վարչապետը այս ամենի մի մասն է:ՍՏԵՓԱՆ ՍԱՖԱՐՅԱՆԱԺ պատգամավոր




Լրահոս