ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ. ԱԺ-ում մեկնարկել է քառօրյա նիստը. կմասնակցեն յոթ նոր պատգամավորներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովում մեկնարկել է խորհրդարանական քառօրյա նիստը: Գրանցվել է 88 պատգամավոր:

Մայիսի 22-ին մեկնարկող քառօրյա նիստի օրակարգում Ազգային ժողովի որոշմամբ ընդգրկվել է 13 հարց:

Մասնավորապես, քառօրյա նիստերի օրակարգում են ՀՀ դատախազության 2017թ. գործունեության մասին հաղորդումը, 2017 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության վիճակի մասին տարեկան հաղորդումը, ՀՀ Կենտրոնական բանկի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը և այլ հարցեր:

«Ելք» խմբակցությունն ունի 4 նոր պատգամավոր. Նիկոլ Փաշինյանի փոխարեն (թիվ 4 ընտրական տարածք) պատգամավոր է դարձել Ալեն Սիմոնյանը: Թիվ 1 ընտրական տարածքից ընտրված «Ելք» խմբակցությունից Մանե Թանդիլյանի փոխարեն պատգամավոր է դարձել Հովիկ Աղազարյանը:

Թիվ 3 ընտրական տարածքից ընտրված «Ելք» խմբակցությունից Արարատ Միրզոյանի փոխարեն պատգամավոր է դարձել Հայկ Կոնջորյանը:

«Ելք» դաշինքի համապետական ցուցակից պատգամավոր է դարձել Հրաչյա Հակոբյանը:

ՀՀԿ խմբակցությունից թիվ 13 ընտրական տարածքից պատգամավոր է դարձել Հակոբ Հակոբյանը (Կիլիկիայի Հակոբ):

ՀՅԴ-ից պատգամավոր են դարձել Սպարտակ Սեյրանյանն ու Ռուզան Առաքելյանը:




Լրահոս