
Շիրակի մարզի Շիրակ գյուղում գայլերը 15 ոչխար են հոշոտել, 3-ին էլ տարել են: ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ դեպքը տեղի է ունեցել գիշերը: Տանտերերը շների հաչոցից դուրս են եկել ու տեսել, որ ոչխարներն արդեն հոշոտված են: Դրանից մի քանիսը Համբարձումյանները դեռ չեն մորթել, հույս ունեն, որ չեն սատկելու: Ընտանիքը մոտ 700 հազար դրամի վնաս է կրել: Համբարձումյանները ոչխարները վարկային միջոցներով են գնել, հիմա էլ անորոշության մեջ են՝ ինչպե՞ս են կուտակած պարտքերը մարելու: Շիրակի մարզպետարան խնդիրն արդեն ներկայացված է:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:
Շուշանիկ Օհանյան