Սերժ Սարգսյանը կրկին ակտիվացել է. ինչ սպասել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություննրով, վերջին օրերին Սերժ Սարգսյանը կրկին ակտիվացել է՝ լծվելով կուսակցական աշխատանքի: Մեր տեղեկություններով, նա վերջին շրջանում գրեթե ամեն օր այցելում է ՀՀԿ-ի կենտրոնական գրասենյակ, ժամերով մնում այնտեղ, շփվում կուսակիցների հետ, տարբերակներ քննարկում: Այլ կերպ ասած, Սերժ Սարգսյանը չի հաշտվում իր ՝ առանց աշխատանք մնալու կարգավիճակի հետ եւ որոշել է զբաղվել ակտիվ կուսակցաշինությամբ՝ որպես ՀՀԿ ղեկավար: Եվ, եթե նախկինում օրակարգում անգամ կուսակցության ղեկավարի փոփոխության հարցն էր դրված, նաեւ՝ փորձ էր արվել ներկուսակցական հեղաշրջումների, ապա այս փուլում դա այլեւս արդիական չէ եւ մոտակա ժամանակներս Սարգսյանը կշարունակի իր աշխատանքը որպես կուսակցության ղեկավար:

Ամբողջական հոդվածը կարող եք ընթերցել «Ժողովուրդ» օրաթերթի վաղվա համարում։




Լրահոս