ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քանի դեռ ՀՀ-ի և Սփյուռքի մեջ պատնեշները չենք վերացրել, մնալու ենք սփյուռքահայ. Արմեն Սարգսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լրագրողների հետ զրույցում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն անդրադարձավ Հայաստան-Սփյուռք հարաբերություններին: Հարցին՝ Սփյուռքում վերջին տարիներին հիասթափություն նկատո՞ւմ է, որը պայմանավորված էր նաև իշխանության գործունեության հետ, նա նշեց՝ նկատում է հիասթափություն, ջղայնություն, բայց նաև տեսնում է հսկայական սեր և այսօր անտարբերություն չկա:

«Մենք ունենք բարիերներ Հայաստանի և Սփյուռքի մեջ, դրանք շատ են՝ հոգեբանական, իրական, իրավական, այդ բարիերները պետք է վերացնենք և քանի դեռ չենք վերացրել, նորից մնալու ենք սփյուռքահայ, որի խնդիրը այն է, որ օգնի, տա և իրավունքներ չունենա և հայաստանցի, որը պետք է ստանա և պահանջի՝ տվեք, տվեք, տվեք»,-հավելեց նա:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:

Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս