Հովիկ Աբովյանի վերջին շռայլությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը մայիսի 24-ին հայտարարել է, որ ինքը պաշտոնից հրաժարականի դիմում է ներկայացրել: Օրերս վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Աբովյանն ազատվել է աշխատանքից: Հատկանշական է, որ մարզպետի հրաժարականի մասին Տավուշի մարզպետարանի ինտերնետային կայքում տեղեկություն զետեղված չէ:

Ավելին, «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ մայիսի 22-ին Տավուշի մարզպետարանը «Հեքիաթին հյուրին» միջոցառման կազմակերպման նպատակով 750 հազար դրամ է տրամադրել՝ Աբովյանի թիվ 63-Ա որոշման համաձայն: Միայն թե, Մարզպետի որոշման մեջ նշված չէ, թե այդ միջոցառումը երբ, որտեղ է կայանալու, միջոցառման ծրագրով ինչ է նախատեսված, ինչի համար է ծախսվելու պետբյուջեից հատկացված 750 հազար դրամը: Հեռացող մարզպետի որոշմամբ` հեքիաթային ծախս է արվում հեքիաթին նվիրված միջոցառման համար:




Լրահոս