Հարց քաղաքացիներից` ի՞նչ ժամկետներում են տրամադրում ընտանեկան կարգավիճակի մասին տեղեկանք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ցանկանում եմ ձեռք բերել ընտանեկան կարգավիճակի մասին տեղեկանք, խնդրում եմ` ասեք` դիմումը գրելուց քանի՞ օր հետո կարող եմ ստանալ փաստաթուղթը: Ի՞նչ ժամկետներում են տրամադրում այն:

Անուշ Փանոսյան (37 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ա. Փանոսյանի հարցին ի պատասխան` տեղեկացնում ենք, որ տեղեկանքը տրամադրվում է դիմում ներկայացնելուց հետո 7-րդ աշխատանքային օրը: Տեղեկանքի տրամադրման համար գանձվում են հետևյալ պետական տուրքերը եւ արտաբյուջետային վճարումները.
ա. 7 աշխատանքային օրը հայերեն լեզվով տեղեկանք տրամադրելու դեպքում՝ 1 000 ՀՀ դրամ; բ. ՀՀ բնակչության պետական ռեգիստրում հաշվառված ՀՀ մշտական բնակության վայր չունեցող ՀՀ քաղաքացիների վերաբերյալ հայերեն լեզվով տեղեկանք տրամադրելու դեպքում՝ 16 000 դրամ: Հայերեն-անգլերեն կամ հայերեն-ռուսերեն լեզուներով տեղեկանք տրամադրելու դեպքում, բացի վերը նշված վճարներից, գանձվում է եւս 5000 ՀՀ դրամ:

ՀՀ արդարադատության նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկանքի տրամադրման համար նախատեսված ընդհանուր 7 (կամ 10) աշխատանքային օրվա ժամկետը կարող է կրճատվել դիմումատուի ցանկությամբ համապատասխան վճարումներ կատարելու դեպքում` ըստ օրերի՝ երկու աշխատանքային օրվա ընթացքում՝ 12000 ՀՀ դրամ, երրորդ աշխատանքային օրը՝ 8000 ՀՀ դրամ, հինգերորդ աշխատանքային օրը՝ 5000 ՀՀ դրամ:

Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել (096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով: Ձեր բոլոր հարցերի պատասխանները մենք կտեղադրենք ինչպես «Ժողովուրդ» օրաթերթում, այնպել է ArmLur.am կայքում:




Լրահոս