ՀՀԿ-ն՝ կանոնակարգի գերի. իրենք իրենց կրակը գցեցին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանրապետական կուսակցության անդամները հայտնվել են իրենց իսկ կողմից պաշտպանվող ԱԺ կանոնակարգ-օրենքի գերիները: Վեցերորդ գումարման խորհրդարանի աշխատանքները կանոնակարգվում են նոր ԱԺ կանոնակարգ-օրենքով, որում սահմանված են նաեւ պատգամավորի լիազորություններն այն դեպքում, երբ նրանք հայտարարում են խմբակցությունից դուրս գալու մասին: Եվ նոր օրենքով պատգամավորները կարող են դուրս գալ խմբակցությունից եւ կաշկանդված չեն մանդատով:

Սակայն այս օրերին ՀՀԿ-ական պատգամավորները կուլիսային զրույցներում ափսոսում են, որ ժամանակին դեմ էին արտահայտվել «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի առաջարկին: Հիշեցնենք, որ դեռ 2016 թվականին, երբ ընթանում էին նոր կանոնակարգի շուրջ քննարկումները, Նաիրա Զոհրաբյանն առաջարկել էր. որպեսզի խորհրդարանական խմբակցության այն պատգամավորները, որոնք դուրս կգան խմբակցությունից, պետք է նաեւ վայր դնեն մանդատները:

Ամբողջական հոդվածը կարող եք ընթերցել «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս