Վանաձորի նախկին քաղաքապետն իր բարեկամներին տարածքներ է տվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պարզվում է Վանաձորի նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանն իր պաշտոնավարման տարիներին 0 կողմ ձայնով տարածքներ է տրամադրել իր բարեկամներին: Նրանցից մեկն էլ Վանաձորի «Ցալկուտ» համատիրության նախագահ Սիլվա Եթիմյանն է, որը ՀՀԿ-ական հայտնի ընտրակեղծարար է:

«ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ դեռեւս 2012 թվականի օգոստոսին Դարբինյանը Վանաձորի Գրիգոր Լուսավորիչ փողոցի թիվ 29 շենքի առաջին հարկի ավելի քան 64 քմ մակերեսով բացվածքը 2 մլն 560 հազար դրամ արժեքով ուղղակի վաճառքի ձեւով օտարել է Սիլվա Եթիմյանին: Սակայն ըստ փաստաթղթի` Վանաձոր համայնքի ավագանին ո՛չ կողմ է քվեարկել, ո՛չ դեմ եւ ո՛չ էլ ձեռնպահ: Իսկ Սիլվա Եթիմյանը հայտնի է նաեւ այլ պատմությամբ.

«Ժողովուրդ» օրաթերթը ժամանակին գրել էր, որ Եթիմյանը մտադիր Է եղել զբոսաշրջության նպատակով մեկնել Բելգիա, սակայն նրան անհրաժեշտ Է եղել դեսպանատուն ներկայացնել երաշխավորագիր, որն Էլ տվել են ե՛ւ նախկին մարզպետ Արթուր Նալբանդյանը, ե՛ւ Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը: Համաձայնեք, սա բավական լավ նյութ է իրավապահների զբաղվելու համար:




Լրահոս