ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մոտ 2 մլն դրամի յուրացում` Խնկոյան համայնքի դպրոցում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունթության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Լոռու մարզի Խնկոյան համայնքի Աթաբեկ Խնկոյանի անվան դպրոցի տնօրենը թույլ է տալիս չարաշահումներ:

Նույն վարչության, ոստիկանության Լոռու մարզային վարչության և Սպիտակի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումներով պարզվել է, որ նշված դպրոցի տնօրեն Մարինե Առաքելյանը 2017 թվականի փետրվարից իր ամուսնուն ձևակերպել է որպես դպրոցի գիշերային պահակ, ամսական 84.657 դրամ աշխատավարձով, իսկ դստերը 2017 թվականի հոկտեմբերից՝ որպես ուսուցչի օգնական, ամսական՝ 68427 դրամ աշխատավարձով:
Նրանք փաստացի չեն գնացել աշխատանքի ու նրանց անվամբ մինչև 2018 թվականի մայիս դուրս գրված աշխատավարձի գումարը, ընդհանուր՝ 1.963.000 դրամ, Մարինե Առաքելյանը յուրացրել է:
Նախապատրաստվել են նյութեր:




Լրահոս