Հարց քաղաքացիներից` սննդային հավելումներ ներմուծելու համար ի՞նչ փաստաթղթեր են պահանջվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Խնդրում եմ` ասեք` սննդային հավելումներ Հայաստանի Հանրապետություն ներմուծելու համար ի՞նչ փաստաթղթեր են պահանջվում:

Հերմինե Ումրիկյան (38 տարեկան, հաշվապահ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հ. Ումրիկյանի հարցին ի պատասխան` տեղեկացնում ենք, որ արտահանող երկրի լիազոր մարմնի կողմից տրված բեռի տվյալ խմբաքանակի անվտանգությունը հավաստող փաստաթղթի կամ համապատասխանության կամ ծագման սերտիֆիկատների կամ բեռի տվյալ խմբաքանակի լաբորատոր փորձարկումների արձանագրությունների առկայության դեպքում:

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նկատենք, որ սննդային հավելումների օգտագործումը չպետք է ավելացնի սպառողի առողջության վրա մթերքի հնարավոր անբարենպաստ ազդեցության ռիսկի աստիճանը և իջեցնի սննդամթերքի սննդարարության ցուցանիշները (բացառությամբ հատուկ եւ դիետիկ նշանակության որոշակի տեսակի սննդամթերքի): Սննդային հավելման օգտագործումը հիմնավորվում է, եթե այն գերադասելի է, բացակայում է սպառողի առողջության վրա ռիսկային ազդեցությունը, սպառողին չի գցում թյուրիմացության մեջ եւ օգտագործվում է մեկ կամ մի քանի տեխնոլոգիական նպատակներով, որոնց հնարավոր չէ հասնել տնտեսապես եւ տեխնիկապես հասանելի այլ միջոցներով:




Լրահոս