ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. «Ռոսիա»-ի մոտ աղբանոց ա, չենք կարողանում, որ անցնենք, զզվելի հոտեր են գալիս: Իմ գործի տեղը էդ տարածքում ա գտնվում, ու ամեն անգամ մարդ զզվում ա էդ փողոցով անցնելիս, մի քիչ հետեւե՛ք, թող էդ մասերը մաքուր պահեն, մեր քաղաքի գեղեցկությունը քցում է: ՌԱԶՄԻԿ ԱՆԱՆՅԱՆ, 59 տարեկան ՊԱՏԱՍԽԱՆ. Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչությունը տեղեկացնում է, որ  մայրաքաղաքի տարածքում տեղադրված շուրջ 6100 մեծ եւ 3900 փոքր աղբամանները օրվա ընթացքում դատարկվում են 2-3 անգամ հերթապահ  աղբատար մեքենաների միջոցով: Ներկայում Երեւան քաղաքի սանիտարական մաքրման եւ աղբահանության աշխատանքների խորհրդատվական ծառայություն է մատուցում Անգլիական Միացյալ Թագավորության Integrated Skills Limited ընկերությունը: Մոնիթորինգի արդյունքներով կորոշվի նաեւ նոր աղբարկղեր տեղադրելու անհրաժեշտության հարցը:Ծառայության մատուցման տեւողությունը 18 ամիս է, աշխատանքների ավարտից հետո Համաշխարհային բանկի կողմից կհայտարարվի միջազգային օպերատորների մրցույթ: Հաղթող ճանաչված ընկերությունը կստանձնի Երեւան քաղաքի սանիտարական մաքրման եւ աղբահանության աշխատանքների իրականացումը:Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմիտեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Քաղաքապետարանի պատասխանից պարզվեց, որ մայրաքաղաք Երեւանում Միացյալ Թագավորության ընկերությունը պետք է իր խորհուրդներով որոշի, թե որտեղ քանի աղբաման պետք է դրվի: Եւ մինչ նրանք կկայացնեն իրենց արտահանման որոշումը, Երեւանի բնակիչները կոնկրետ օրինակներով խոսում են աղբանոցի վերածված հատվածների մասին: 




Լրահոս