ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Էս մեր քաղաքի շները ինչո՞ւ են էսքան շատացել, գիշերը չեն թողնում` քնենք: Վերնիսաժի, ՀԱԹ-ի` Անդրանիկի արձանի մոտով անցնել չի լինում: Մի բա՛ն արեք, էրեխեքն էլ են վախենում, մենք ենք տանում ճանապարհում էրեխեքին, որ չհարձակվեն:ՍԻԼՎԱ ԹՈՒՄԱՆՅԱՆ, 39 տարեկան, գրադարանավարՊԱՏԱՍԽԱՆ. Երեւան քաղաքում մոտավոր հաշվարկով  40-50 հազ. թափառող կենդանի կա:  Այս թվաքանակը կարող է ավելանալ ինչպես հարեւան մարզերից կենդանիների քաղաք տեղափոխվելու, այնպես էլ բազմանալու շնորհիվ:   2010-2011 թվականներին թափառող կենդանիների թվաքանակի նվազեցման ծառայությունների մատուցման աշխատանքների ձեռքբերման նպատակով հայտարարված մրցույթներում հայտ էր ներկայացրել միայն մեկ՝ «Յունիգրաֆ-Իքս» ՍՊԸ-ն: Ընկերության հայտը բավարարել է մրցույթի բոլոր պահանջները եւ  արդյունքում` մրցութային հանձնաժողովի որոշմամբ հաղթող է ճանաչվել «Յունիգրաֆ-Իքս» ՍՊԸ-ն, որի կողմից էլ ներկայումս իրականացվում են այդ աշխատանքները:    Մրցույթին մասնակցելու համար պահանջվող չափորոշիչները սահմանված են «Գնումների մասին» ՀՀ օրենքով: Թափառող կենդանիների վնասազերծման աշխատանքների նկատմամբ հսկողությունն իրականացվում է վնասազերծված թափառող կենդանիների տեխնիկական հսկողության հանձնաժողովի կողմիցէ վնասազերծված կենդանիների հաշվառման միջոցով:Վնասազերծված թափառող կենդանիների թաղումը կազմակերպվում է  կենդանիների թաղման համար հատուկ սահմանված դիահորերում: Երեւան քաղաքում կրակոցի միջոցով թափառող կենդանիների վնասազերծում նախատեսված չէ եւ չի իրականացվում: Երեւանում թափառող կենդանիների վնասազերծման աշխատանքներն իրականացվում են նախօրոք մշակված ծրագրի, ինչպես նաեւ քաղաքացիներից եւ կազմակերպություններից ստացված դիմում-բողոքների ու ահազանգերի համաձայն:Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Փաստորեն, ընկերությունը, որը հաղթել է մրցույթում, պարտավոր է վնասազերծել ու թաղել թափառող կենդանիներին: Իսկ թե ինչպես են վնասազերծում, քաղաքապետարանը չի մանրամասնել: Միայն պատկերացնել կարելի է, թե ինչ օրն են գցում խեղճ կենդանիներին:




Լրահոս