ԱԱ-2018-ի եզրափակիչ Ֆրանսաիա-Խորվաթիա (4:2) հանդիպումից հետո կայացավ ամբողջ առաջնության լավագույնների պարգևատրման արարողությունը:
Մրցաշարի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց Լուկա Մոդրիչը: Արծաթե գնդակը Էդեն Ազարին հանձնվեց, բրոնզեն՝ Անտուան Գրիզմանին
Լավագույն երիտասարդ ֆուտբոլիստի մրցանակը հանձնվեց Կիլիան Մբապեին:
ԱԱ-2018-ի լավագույն ռմբարկուն 6 գոլով Հարի Քեյնն է:
Մունդիալի լավագույն դարպասապահը Տիբո Կուրտուան է: