ԱԱ-2018-ի լավագույն ռմբարկուն տեսակրկնություններն էին. Իվանովիչ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սերբիայի հավաքականի պաշտպան Բրանիսլավ Իվանովիչը կարծում է, որ ԱԱ-2018-ի ժամանակ խփված շատ գոլերի պատճառը տեսակրկնությունների համակարգն է.

«Մրցաշարի ժամանակ մի շարք հավաքականներ նույն մակարդակի վրա էին: Հանդիպումներից շատերում երկու մրցակիցներն էլ արժանի էին հաղթանակի:

Գոլերի մեծ մասը, եթե լինենք անկեղծ, տեսակրկնությունների շնորհիվ էին:Ես սիրում եմ, որ ամեն ինչ լինում է մաքուր և անկեղծ՝ առանց խաբեությունների: Այս հարցով VAR-ը հրաշալի է: Իսկ Մունդիալ-2018-ի լավագույն ռմբարկուն, կարծում եմ, որ տեսակրկնություններն են»,- Իվանովիչի խոսքերը մեջբերում է «Sports.ru»-ն:




Լրահոս