Ռիչարդ Միլսը և Խաչատուր Քոքոբելյանը հանդիպել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատանը տեղի է ունեցել ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Մ. Միլսի և Ազատ Դեմոկրատներ կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանի հանդիպումը:

Հանդիպման ընթաքում քննարկվել են Հայաստանում ստեղծված նոր իրողությունների պայմաններում հայաստանյան ներքաղաքական իրավիճակին, առաջիկա արտահերթ ընտրություններին, կոռուպցիայի դեմ պայքարին առնչվող հարցեր: Երկստեք կարևորվել է ՀՀ տնտեսության զարգացման և օտարերկրյա ներդրումների ոլորտում նոր հնարավորությունների ստեղծման և առկա մարտահրավերներին վերաբերող հարցեր:
Կողմերը մտքեր են փոխանակել նաև Հայաստանի արտաքին քաղաքականության, ՀՀ անվտանգության և Ղարաբաղի հիմնախնդրի հարցերի վերաբերյալ:

Ազատ Դեմոկրատներ կուսակցության լրատվական ծառայություն




Լրահոս