ՀԱՐՑ. Խնդրում եմ` ասեք` ընտանեկան նպաստի չափն ի՞նչ կարգով է հաշվարկվում:
Գայանե Հովհաննիսյան (57 տարեկան, տնային տնտեսուհի)
ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ 18 տարին չլրացած անդամ ունեցող ընտանիքում ընտանեկան նպաստի չափը հաշվարկվում է.
30.01-35.00 անապահովության միավոր ունեցող ընտանիքների ընտանեկան նպաստի չափը հաշվարկվում է հետեւյալ բանաձեւերով` 17000 + 5500 X N կամ, 17000 + 6500 X N կամ 17000 + 6000, X N կամ 17000 + 7000 X N,
որտեղ 17000 դրամը ընտանեկան նպաստի բազային մասն է, 5500 դրամը յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումն է, 6500 դրամը չորս եւ ավելի 18 տարին չլրացած անդամ ունեցող ընտանիքների (այսուհետ` բազմազավակ ընտանիք) 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումն է, 6000 դրամը բարձր լեռնային կամ սահմանամերձ բնակավայրերի ընտանիքների յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումն է, 7000 դրամը բարձր լեռնային կամ սահմանամերձ բնակավայրերի բազմազավակ ընտանիքների յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումն է, N-ը` ընտանիքի 18 տարին չլրացած անդամների թիվը:
Հայտնում ենք նաեւ, որ 35.01-39.00 անապահովության միավոր ունեցող ընտանիքների ընտանեկան նպաստի չափը հաշվարկվում է հետեւյալ բանաձևերով` 17000 + 6000 X N կամ 17000 + 7000 X N, 17000 + 6500 X N կամ 17000 + 7500 X N,
որտեղ 17000 դրամը ընտանեկան նպաստի բազային մասն է, 6000 դրամը յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումն է, 7000 դրամը բազմազավակ ընտանիքի յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումն է, 6500 դրամը բարձր լեռնային կամ սահմանամերձ բնակավայրերի ընտանիքների յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումն է, 7500 դրամը բարձր լեռնային կամ սահմանամերձ բնակավայրերի բազմազավակ ընտանիքների յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումն է, N-ը` ընտանիքի մինչև 18 տարեկան երեխաների թիվը:
Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Պետական նպաստ նշանակելու մերժման հիմքերն են.
դիմողի կողմից անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը օրենքով պետական նպաստի տվյալ տեսակի նշանակման համար սահմանված ժամկետում չներկայացնելը,
պետական նպաստ ստանալու համար դիմողի կողմից ոչ հավաստի տվյալներ ներկայացնելը:
Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել (096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով: Ձեր բոլոր հարցերի պատասխանները մենք կտեղադրենք ինչպես «Ժողովուրդ» օրաթերթում, այնպել է ArmLur.am կայքում: