Արտակարգ իրավիճակ Տավուշի մարզում. բնակիչները փակել են Իջևան տանող ճանապարհը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս պահին լարված իրավիճակ է տիրում Տավուշի մարզում: ArmLur.am-ի թղթակիցը հայտնում է, որ բնակիչները փակել են դեպի Իջևան տանող ճանապարհը, որի պատճառով երթևեկությունն ուղղակի կաթվածահար է եղել: Ընդ որում, հավաքված մարդկանց թիվը մեծ է, տեղում է նաև Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը:

Ճանապարհների փակ լինելու պատճառով մեծ թվով մարդիկ, այդ թվում զբոսաշրջիկներ մնացել են ճանապարհին: Այս պահին արտակարգ իրավիճակ է այնտեղ: Մեր թղթակցի հաղորդմամբ, ճանապարհ փակած գյուղացիները պահանջում են, որ կառավարությունը թույլ տա` գյուղացիները մտնեն անտառ և հատումներ իրականացնեն:

Ընդ որում, ավտոմեքենաների մեջ կան երեխաներ, մեծ թվով ուղևորներ, սակայն գյուղացիները վճռականորեն պնդում են, որ չեն բացելու ճանապարհը մինչև հարցը չլուծվի:




Լրահոս