Փաստաբաններն արդարացնում են Քոչարյանին. ինչ հիմքեր կան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ձեզ ենք ներկայացնում GPartners իրավաբանական ընկերության կողմից մշակված իրավական դիրքորոշումը 2008 թվականի նախագահական ընտրությունների արդյունքների եւ հատուկ քննչական ծառայության գործողությունների վերաբերյալ.

«2008 թվականի մարտի 8-ին Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի թիվ ՍԴՈ-736 որոշումը ուժի մեջ է թողել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2008 թվականի փետրվարի 24-ի թիվ 24-Ա որոշումը, որով հաստատվել էր 2008 թվականի փետրվարի 19-ին կայացած Հանրապետության Նախագահի ընտրությունների արդյունքները: Համաձայն Սահմանադրության եւ գործող օրենքների` Հատուկ քննչական ծառայությունը ունի պարտականություն ճանաչելու եւ կատարելու Սահմանադրական դատարանի որոշումը, քանի որ այն վերջնական է (res judicata սկզբունք) եւ պարտադիր է բոլոր պետական մարմինների նկատմամբ (ergaomnes սկզբունք):
Քրեական գործի օրինական, հիմնավորված եւ արդարացի լուծման համար պետք է ապացուցել, որ կատարված հանցագործության արդյունքում կասկածյալի կամ մեղադրյալի մասնակցությամբ Սահմանադրությամբ նախատեսված պետական իշխանության կառուցվածքը փոփոխվել է, իշխանության առանձին ինստիտուտները վերացել են եւ դրանց փոխարեն նոր ինստիտուտներ են ստեղծվել:

2008 թվականի փետրվարի 23-ի Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի թիվ 0038 հրամանը ընդամենը հանդիսանում է ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտ, որով նոր սահմանադրական ինստիտուտ չի ստեղծվել: «Պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածը սահմանում էր, որ զինված ուժերի անմիջական ղեկավարումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարը, եւ որ Զինված ուժերի պետական կառավարման մարմինը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունն է: Հետազոտության պատրաստման աշխատանքներին մասնակցել են նաեւ մի շարք հրավիրված փորձագետներ»:

Հարգանքով` GPartners»:




Լրահոս