Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լարված իրավիճակ ՝ Ռոբերտ Քոչարյանի գործով նիստին․ նիստը կես ժամով հետաձգվեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ընթանում է Ռոբերտ Քոչարյանի գործով հերթական դատական նիստը։ Նիստի ընթացքում իրավիճակը լարվեց։

Պաշտպան Արամ Օրբելյանը միջնորդել է ընդմիջում հայտարարել, որպեսզի կարողանա մասնակցել մեկ այլ անհետաձգելի դատական նիստի։

Դատարանում լարվածություն է առաջացել, երբ դատավոր Սարգիս Պետրոսյանը հայտարարել է, որ Օրբելյանի չվերադառնալու դեպքում նրա բացակայությունը կհամարվի անհարգելի։
Դատավորը նաև զգուշացրել է, որ նման երկու բացակայության դեպքում պաշտպանը կհեռացվի վարույթից։

Մանրամասները՝ տեսանյութում․




Մամուլի Տեսություն

Լրահոս