Մեր երկրում բոլորը չէ, որ Մանվել են. Արսեն Համբարձումյանը` Արթուր Աղաբեկյանի տան խուզարկության մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է, հուլիսի 14-ին խուզարկություն էր իրականացվել Արցախի հերոս, նախկին փոխվարչապետ, Արցախի նախագահի խորհրդական Արթուր Աղաբեկյանի հայրական առանձնատանը` «Մետաքսկոմբինատ»-ում: Նպատակ է եղել Մանվել Գրիգորյանի դեմ հարուցված քրեական գործի շրջանակներում հայտնաբերել 2016 թ. ապրիլին Հայաստանից եւ արտերկրից ստացված օգնություններ եւ այլ իրեր:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը, անդրադառնալով կատարվածին, ասել է. «Արցախի մեր կառույցը դրա վերաբերյալ իր գնահատականները հնչեցրել է` նկատի ունենալով, որ Արթուր Աղաբեկյանն Արցախի մեր կառույցին անդամակցող ընկեր է. հաշվի առնելով մեր ապակենտրոն գործունեությունը` մենք ձեռնպահ ենք մնացել մեկնաբանություններ անելուց:

Բայց մի բան ակնհայտ է. այդ գործողությունները, որ արվել են, առնվազն մեր տարակուսանքն են հարուցում: Եթե որպես մեղադրյալ եւ որպես կասկածվող ներգրավված չէ անձը, անհասկանալի է խուզարկություն կատարելու հանգամանքը: Կարծում եմ` մենք պիտի անդրադառնանք, որ մեր երկրում բոլորը չէ, որ Մանվել են (գեներալ Մանվել Գրիգորյանին նկատի ունի), եւ բոլորին չէ, որ կարելի է նման ձեւով վերաբերվել: Ի վերջո, կա ապրած կյանք, անցած կենսագրություն: Կարծում եմ, որ այդ ապրած կյանքն ու կենսագրությունն Արթուր Աղաբեկյանի պարագայում այդ առումով որեւէ կասկածի տեղիք չի կարող տալ»,- նշեց Արսեն Համբարձումյանը:




Լրահոս