ՖՈՏՈ. Միքայել Հարությունյանի` հայտնի 0038 հրամանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ներկայացնում ենք քաղվածք ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի 2008 թվականի փետրվարի 23-ի թիվ 0038 հրամանից: Այս հրամանը արձակվել է նախագահականում ՀՀ ԶՈՒ ղեկավար կազմի հետ տեղի ունեցած խորհրդակցությունից և Ռոբերտ Քոչարյանի տված հանձնարարականներից հետո:

Փետրվարի 23-ին Ազատության հրապարակում ընդամենը խաղաղ նստացույց էր, որի մասնակիցները պահանջում էին անվավեր ճանաչել փետրվարի 18-ին տեղի ունեցած կեղծված նախագահական ընտրությունների արդյունքները:

Հիշեցնենք, որ մարտի 1-ի գործի շրջանակներում Միքայել Հարությունյանը ճանաչվել է մեղադրյալ և իր նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Պնախարար Միքայել Հարությունյանը 2008-ի փետրվարի 23-ին ստորագրել է հույժ գաղտնի թիվ 0038 ակնհայտ ապօրինի հրամանը «ՀՀ գերագույն գլխավոր հրամանատարի կողմից առաջադրված խնդիրների կատարման վերաբերյալ», որում խաղաղ ցուցարարները բնորոշվել են «ՀՀ նախագահական ընտրությունների արդյունքները չընդունող, իրավիճակը ապակայունացնող քաղաքական ուժեր», և «երկրի բնականոն զարգացումը» ապահովելու նպատակով ՀՀ զինված ուժերի ողջ անձնակազմը տեղափոխվել է զորանոցային վիճակի: Ստեղծվել են սպայական խմբեր, որոնց զինել են տաբելային զենքերով: Հրամանով ՀՀ Զինված ուժերի կազմից ստեղծվել են բարձր շարժունակությամբ, բարդ իրավիճակներում արդյունավետ գործելու ունակ հավաքական ստորաբաժանումներ, որոնց զինել են հրաձգային զենքերով: Հանձնարարվել է ստորաբաժանումները համալրել առավել պատրաստված, հոգեբանորեն կայուն ծառայողներով:




Լրահոս