2008թ. մարտի 1-ի գիշերն արտակարգ դրություն մտցնելու նախագահի հրամանագիրն ԱԺ-ում ներկայացնում էր այն ժամանակ ՀՀ արդարադատության նախարար, հիմա ԲԴԽ անդամ Գեւորգ Դանիելյանը: «Ժողովուրդ» օրաթերթը Դանիելյանից հետաքրքրվեց՝ արդյոք իրեն ՀՔԾ հարցաքննության չեն հրավիրել մարտի 1-ի գործի շրջանակներում:
Մեր հարցրին, թե` Ձեզ կանչե՞լ են հարցաքննության, թե՞ ոչ, եւ առհասարակ հիմա` 10 տարի անց, Դուք պնդո՞ւմ եք այդ հիմնավորումը, Դանիելյանը պատասխանել է. «Ձեզ նույնպես խնդրում եմ` նկատեք, որ Դուք ինձանից ոչ թե մեկանաբանություն եք ակնկալում, այլ գոյություն չունեցող իրավիճակների եւ նվաստացուցիչ հարցերի պատասխան: Եթե որեւէ այդպիսի հարցի վերաբերյալ արտահայտվելու անհրաժեշտություն տեսնեմ, ինքս կնախաձեռնեմ հրապարակային խոսք, ո՛ղջ եղեք»: