Պետական գույքի կառավարման վարչության և Կոմունիստական կուսակցության կռիվը թեժանում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչությունը դատի է տվել Հայաստանի Կոմունիստական կուսակցությանը: ՈՒ հիմա ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության եւ Կոմկուսի դատական կռիվը գնալով թեժանում է: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ ՀՀ Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունն միջնորդություն է ներկայացրել դատարան` պահանջելով, որ կուսակցության գույքի, դրամական միջոցների վրա արգելանք դրվի, արդյունքում գործը նախագահող դատավոր Նաիրա Հովսեփյանը բավարարել է միջնորդությունը:

Նշենք, որ վարչությունը հունիսի 6-ին դիմել է դատարան եւ կուսակցությունից պահանջում է գումար բռնագանձել` 10 միլիոն 407 հազար 500 դրամի չափով: Հավանաբար, խոսքը Կոմկուսի Զաքյան փողոցում զբաղեցրած տարածքի վարձակալության գումարի մասին է:

Մինչ այդ հիշեցնենք, որ պետգույքի կառավարման վարչությունը ժամանակին գլխավորում էր Գալուստ Սահակյանի որդին՝ Արման Սահակյանը, որ Ն.Փաշինյանի` վարչապետ դառնալուց հետո հրաժարականներ տվեց, սակայն դժվար չէ ենթադրել, որ Կոմկուսի դեմ հայցը կազմվել է դեռ Արման Սահակյանի ղեկավարման օրերին:




Լրահոս