Նուբարաշենի հոգեբուժարանում կրքերը չեն հանդարտվում. տնօրենից դժգոհ են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am լրատվական կայքի խմբագրությունն այսօր բողոք էր ստացել: Խոսքը վերաբերում է Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի (Նուբարաշենի հոգեբուժարան) ղեկավարությանը, մասնավորապես տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Նարեկ Վանեսյանից:

Մասնավորապես մեզ դիմաց անձինք պատմում էին, որ նոր ղեկավարությունը վատ և խիստ է վարվում աշխատողների նկատմամբ` ասելով, թե կիրառվում են ֆաշիստական մեթոդներ: ArmLur.am-ը փորձեց մեկնաբանության համար զրուցել հենց Նարեկ Վանեսյանի հետ, սակայն  վերջինս չցանկացավ անդրադառնալ իր անձի հետ կապված բողոքներին և մեկնաբանել դրանք` ասելով, թե աշխատանքային գործընթացներ են և ինքը ցանկանում է կարգուկանոն հաստատել:

Նշենք, որ այս կենտրոնը ստեղծվել է «Նորք» և «Նուբարաշեն» հոգեբուժական կենտրոնների վերակազմակերպման արդյունքում: Ընդ որում, Նարեկ Վանեսյանի պահվածքի մասին սա առաջին բողոքը կամ հրապարակումը չէ: Լրատվական կայքերում պարբերաբար են տեղեկություններ հրապարակվում այն մասին, որ նա ոչ մարդկային վերաբերմունք է ցուցաբերում աշխատողների հանդեպ:

 




Լրահոս