Երջանիկ եմ Կալդարայի և Իգուայինի տեղափոխության համար. Գատուզո

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Միլանի» գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոն խոսել է թիմի նորեկների՝ պաշտպան Մատիա Կալդարայի և հարձակվող Գոնսալո Իգուայինի մասին.

«Ես երջանիկ եմ: Իգուայինն ու Կալդարան կարևոր խաղացողներ են: Մատիան շատ հետաքրքիր երիտասարդ ֆուտբոլիստ է, իսկ Գոնսալոյի որակների մասին բոլորն են տեղյակ: Ամեն դեպքում մենք թիմ ենք և պետք չէ որևէ մեկին առանձնացնել:

Պետք է ամեն ինչ անենք, որ նորեկներն իրենց թիմի մի մասնիկը զգան: Այդ դեպքում որևէ կասկած չի լինի, որ նրանք մեզ կօգնեն հաջողության հասնել: «Միլանը» երբեք չի հանձնվում: Կարծում եմ՝ Իգուայինը մեզ կօգնի խաղի որակի հարցում առաջընթաց գրանցել»,- Գատուզոյի խոսքը մեջբերել է «Football Italia»-ն:




Լրահոս