ՖՈՏՈ. Երբ գործակալդ փորձում է քամել քեզ մինչև վերջին գումարդ. Իբրահիմովիչ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Լոս Անջելես Գելեքսիի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը «Թվիթերում» տարօրինակ լուսանկար է հրապարակել իր գործակալ Մինո Ռայոլայի հետ:

Գործակալը կանգնած է ֆուտբոլիստի մեջքին, ով պառկած է մարզասրահի հատակին.

«Երբ գործակալդ փորձում է քամել քեզ մինչև վերջին գումարդ»,- այսպես է մեկնաբանել լուսանկարը շվեդ ֆուտբոլիստը:Ընթացիկ մրցաշրջանում Իբրահիմովիչն MLS-ի 17 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 15 գոլի հեղինակ:

«Լոս Անջելես Գելեքսին» լիգայի Հարավային կոնֆերենցիայի մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականն է զբաղեցնում` առաջատար «Դալասին» զիջելով 7 միավորով:

Իբրահիմովիչի նախկին ակումբը «Մանչեսթեր Յունայթեդն» էր:




Լրահոս