![](https://armlur.am/wp-content/uploads/2018/04/armen-sargsyan-1.jpg)
Նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ինդոնեզիայի Հանրապետության նախագահ Ջոկո Վիդոդոյին՝ Ինդոնեզիայի Լոմբոք կղզում տեղի ունեցած երկրաշարժի կապակցությամբ, որը բազմաթիվ մարդկային զոհերի եւ ավերածությունների պատճառ է դարձել:
«Իմ խորին վշտակցությունն ու զորակցությունն եմ հայտնում Ձեզ եւ Ինդոնեզիայի բարեկամ ժողովրդին՝ մաղթելով տուժածներին շուտափույթ ապաքինում, իսկ զոհվածների հարազատներին՝ տոկունություն եւ ոգու արիություն»,- ասված է Հանրապետության նախագահի ցավակցական հեռագրում: