Դատավորները Բարձրագույն դատական խորհրդի դեմ գործողություններ են սկսել. խիստ դժգոհ են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է, 2019 թվականի հունվարի 1-ից գործելու է սնանկության գործով դատարան: Ու հիմա մի շարք դատավորներ իրենց թեկնածությունն են առաջարկել նորաստեղծ դատարանի դատավոր դառնալու համար: Սակայն օգոստոսի 6-ին Բարձրագույն դատական խորհուրդը հանդիպել է սնանկության դատարան տեղափոխվելու դիմում ներկայացրած դատավորների հետ, եւ գաղտնի քվեարկությամբ որոշվել է, թե ովքեր կարող են լինել նորաստեղծ դատարանի դատավոր, եւ նրանց անունները ներկայացրել է ՀՀ նախագահին:

Մեզ հասած տեղեկությունների համաձայն` ԲԴԽ-ի գաղտնի քվեարկության արդյունքում ընտրված թեկնածուները դատական համակարգում մի շարք դատավորների շրջանում խիստ դժգոհության պատճառ են դարձել: Մասնավորապես, ըստ դատական համակարգից մեզ հասած տեղեկությունների, հնաբնակ դատավորներից շատերը կարծիք են հայտնել, թե այդ ինչպես ստացվեց, որ ԲԴԽ-ն գաղտնի քվեարկությամբ սնանկության գործերով դատավոր է ընտրել այնպիսի անձանց, որոնց մեծ մասը սնանկության հետ կապված գործերի հետ ընդհանրապես կապ չունի, իսկ ահա պրոֆեսիոնալները հայտնվում են դրսում:

Ամբողջական հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի վաղվա համարում:




Լրահոս