Հարց քաղաքացիներից` հնարավո՞ր է ապաստանի տրամադրումը մերժելու վերաբերյալ որոշումը բողոքարկել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Եթե անձը ապաստան ստանալու համար դիմում է ներկայացրել եւ մերժում է ստացել, ապա ինչպես կարող է ապաստանի տրամադրումը մերժելու վերաբերյալ որոշումը բողոքարկել:

Միլենա Խաչատրյան (57 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Մ. Խաչատրյանի հարցին ի պատասխան` տեղեկացնում ենք, որ դիմողն իրավունք ունի իր ապաստանի դիմումի վերաբերյալ Միգրացիոն պետական ծառայության կողմից ընդունված բացասական որոշումը բողոքարկել դատական կարգով` Հայաստանի Հանրապետության վարչական դատարան, այնուհետեւ ՀՀ վերաքննիչ վարչական դատարան, այնուհետեւ ՀՀ վճռաբեկ դատարան: Եթե դիմողը բողոքարկել է ՄՊԾ-ի որոշումը, ապա մինչեւ դատական ատյանների կողմից վերջնական որոշում ընդունելը նա համարվում է ապաստան հայցող եւ իրավունք ունի օրինական գտնվել Հայաստանի Հանրապետության տարածքում:

ՀՀ միգրացիոն պետական ծառայություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ դիմողը չի արտաքսվի կամ որեւէ կերպ չի վերադարձվի իր քաղաքացիության կամ մշտական բնակության երկիր, քանի դեռ վերջինիս ապաստանի հայցի վերաբերյալ վերջնական որոշում չի ընդունվել:

Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել (096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով: Ձեր բոլոր հարցերի պատասխանները մենք կտեղադրենք ինչպես «Ժողովուրդ» օրաթերթում, այնպել է ArmLur.am կայքում:




Լրահոս