Ռոբերտ Քոչարյանը դեռևս կմնա կալանքի տակ. նիստը հետաձգվեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերաքննիչ դատարանը հետաձգեց Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխարինելու միջնորդության քննությունը։ Այսօր` մոտ 8 ժամ տեւած նիստը կշարունակվի վաղը՝ ժամը 14:00-ին։

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները օգոստոսի 1-ին բողոք էին ներկայացրել Վերաքննիչ դատարան՝ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությամն: Իսկ փաստաբան Հայկ Ալումյանն առանձին միջնորդություն էր ներկայացրել դատարան՝ Քոչարյանի նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց՝ գրավ կիրառելու համար։ Միջնորդությունների քննությունը սկսվել էր այսօր` 12:00-ին:




Լրահոս