Ալբանիայում ձերբակալել են 8 ազգականներին սպանած տղամարդուն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Top Channel հեռուստաալիքը հաղորդում է, որ Ալբանիայում ձերբակալել են մի տղամարդու, ով սպանել է իր ութ բարեկամներին:

Սպանությունից հետո 24-ամյա Ռիդվան Զիկայն փախուստի է դիմել: Զիկային գտել են սպանությունից մի քանի ժամ անց՝ գյուղի մոտակայքում: Ալբանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ նա չի տառապում հոգեկան հիվանդություններից, սակայն հայտնի է որպես թմրամոլ:

Նշվում է, որ կոնֆլիկտը տեղի է ունեցել գյուղում նշվող տոնից հետո Ենթադրվում է, որ տղամարդուն նեղացրել է ցանկապատի տեղադրումը: Նա գնացել է Կալաշնիկովի ինքնաձիգի հետևից, վերադարձել ու կրակ բացել իր բարեկամների վրա:

Մարդասպանին ցմահ ազատազրկում է սպառնում:




Լրահոս