Ալբանիայի ոստիկանության և ցուցարարների միջև բախումներ են տեղի ունեցել կառավարության դեմ բողոքի ցույցերի ժամանակ։ Փողոց դուրս եկած մարդիկ պահանջում են վարչապետ Էդի Ռամայի հրաժարականը։
Ալբանիայում ոստիկանության և ցուցարարների միջև բախումներ են տեղի ունեցել հակակառավարական հերթական ակցիայի ժամանակ, որը կազմակերպել էին ուսանողներն ու ընդդիմադիր գործիչները՝ երկրի Անկախության օրվա առթիվ։
«Ալ Ջազիրա»-ի փոխանցմամբ, շաբաթ օրը մայրաքաղաք Տիրանայում հավաքված ցուցարարների դեմ ալբանական ոստիկանությունը կիրառել է ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ, ցուցարարներն իրենց հերթին քարեր և բենզինով լցված շշեր են նետել՝ փորձելով ջարդել փողոցում տեղադրված տեսախցիկներն ու կառավարական շենքերի պատուհանները։
Տարածված տեսանյութերում երևում են, թե ինչպես է գլխավոր բուլվարը ծածկված խիտ ծխով։ Առողջապահության նախարարությունը հայտնել է, որ վիրավորվել է ութ մարդ, այդ թվում՝ մեկ ոստիկան և երկու լրագրող։




























