Կարեն Փոլադյանը նշանակվել է Դատական դեպարտամենտի ղեկավարի պաշտոնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի օգոստոսի 9-ի ԲԴԽ-32-Ո-78 որոշմամբ Կարեն Փոլադյանը նշանակվել է Դատական դեպարտամենտի ղեկավարի պաշտոնում:

Կարեն Փոլադյանի կենսագրությունը

Ծնվել է 1977թ. նոյեմբերի 9-ին, Երևանում:

1999թ. ավարտել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը՝ ստանալով իրավագիտության բակալավրի որակավորում:

1999-2001թթ. ծառայել է ԼՂՀ Պաշտպանության Բանակում, պահեստազորի ավագ:

2001-2003թ.թ. սովորել և ավարտել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրան՝ ստանալով իրավագիտության մագիստրոսի որակավորում:

2006թ. ավարտել է ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի ասպիրանտուրան:

2007-2009թթ. սովորել և ավարտել է «ՄՖԲ» ֆինանսական ակադեմիան` ստանալով տնտեսագիտության մագիստրոսի աստիճան:

Հեղինակ է 3 գիտական հոդվածների:

Աշխատանքային գործունեություն

2001-2003թթ. – ՀՀ արդարադատության նախարարության օրենսդրական հարցերի վարչությունում` որպես առաջին կարգի խորհրդատու:

2003-2004թթ. – ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի իրավական ակտերի փորձաքննության վարչության պետա-իրավական բաժնում՝ որպես առաջին կարգի մասնագետ:

2004-2005թթ. – ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի իրավական ակտերի փորձաքննության վարչության պետաիրավական բաժնում՝ որպես առաջատար մասնագետ:

2005-2007թթ. – ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի իրավական ակտերի փորձաքննության վարչության տնտեսական օրենսդրության բաժնում՝ որպես բաժնի պետ:

2007-2012թթ. – ՀՀ դատական դեպարտամենտում` որպես դատական պրակտիկայի ամփոփման վարչության պետ:

2012-2014թթ. – ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավարի առաջին տեղակալ, ՀՀ դատարանների նախագահների խորհրդի քարտուղար:

26.09.2013թ.- 26.03.2014թ. – ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավարի պաշտոնակատար:

2014թ.-2018թ. – ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավար:

2018թ. օգոստոսի 9-ի Բարձրագույն դատական խորհրդի թիվ 32-Ո-78 որոշմամբ նշանակվել է Դատական դեպարտամենտի ղեկավար:

06.08.2007թ.-14.07.2011թ. ՀՀ դատարանների նախագահների խորհրդի առաջարկությամբ ՀՀ Նախագահի 03.08.2007թ. թիվ ՆՀ-191-Ա հրամանագրով նշանակվել է ՀՀ Կենտրոնական Ընտրական Հանձնաժողովի անդամ:

2006 թվականից մինչ օրս դասավանդում է ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիայի մագիստրատուրայում:

ՀՀ Նախագահի 14.06.2016թ. թիվ ՆՀ-467-Ա հրամանագրով շնորհվել է դատական ծառայության 2-րդ դասի բարձրագույն խորհրդականի դասային աստիճան:

Անկուսակցական է:

Ամուսնացած է, ունի երկու երեխա:

Դատական դեպարտամենտ




Լրահոս