«Կոնվերսբանկ»-ից 200 հազար դոլար հափշտակելու գործով մեկ անձ ազատ արձակվեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2017 թ. հոկտեմբերի 9-ի վաղ առավոտյան «Կոնվերսբանկ» ՓԲԸ-ի Սայաթ-Նովա մասնաճյուղից 200 հազար դոլար հափշտակելու առթիվ հարուցված քրեական գործով մեկ անձ ազատ արձակվեց՝ Մարատ Գալստյանը: «Ժողովուրդ» օրաթերթին փաստաբան Միհրան Պողոսյանը հայտնեց, որ Գալստյանն ազատ է արձակվել այն բանից հետո, երբ քննիչը կալանքի ժամկետը երկարացնելու նոր որոշում չի կայացրել:

Փաստաբան Միհրան Պողոսյանը նշեց, որ իրենք շարունակում են պնդել, որ Մարատ Գալստյանը հափշտակված գումարի հետ առնչություն չունի: Հիշեցնենք, որ «Կոնվերսբանկի» մասնաճյուղ էր մտել Պյոտր Ցիգանկովը եւ հափշտակել էր 200 հազար դոլարն ու փախել: Այս գործով կալանավորվել են Դավիթ եւ Արսեն Գրիգորյանները, Մարատ Գալստյանն ու Աշոտ Մանուկյանը:




Լրահոս