Անգլիայի Պրեմիեր լիգայի երկրորդ տուրում «Մանչեսթեր Սիթին» 6:1 հաշվով հաղթել է«Հադերսֆիլդին», իսկ հարձակվող Սերխիո Ագուերոն դարձել է հեթ-տրիկի հեղինակ: Այս հեթ-տրիկի շնորհիվ նա միանգամից երկու ցուցանիշ է գերազանցել:
Ագուերոն բարձրացել է երկրորդ հորիզոնական՝ գերազանցելով հոլանդացի Ռոբին վան Պերսիի ցուցանիշը: Վերջինս Պրեմիեր լիգայում 144 գոլ է խփել, իսկ Ագուերոն՝ արդեն 146: Բացի այդ, «Հադերսֆիլդի» հետ խաղում ձևակերպած հեթ-տրիկն Ագուերոյի համար 9-րդն էր Պրեմիեր լիգայում: Նրանից շատ հեթ-տրիկներ ձևակերպել է Ալան Շիրերը (11):