Մեկնարկել է Aurora Dialogues քննարկումները՝ նվիրված աշխարհում մարդասիրությանն առնչվող ամենահրատապ հիմնախնդիրներին. ուղիղ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ավրորա» մրցանակաբաշխության միջոցառումների շրջանակում կազմակերպված Aurora Dialogues քննարկումները նվիրված են աշխարհում մարդասիրությանն առնչվող ամենահրատապ հիմնախնդիրներին ու մարտահրավերներին։

Մասնակցում են աշխարհի առաջատար գիտնականներ, բարերարներ, մեդիա փորձագետների եւ մարդասիրության ոլորտի առաջատար մասնագետներ:

Հիշեցնենք, որ AuroraPrize‬-ի ընտրող հանձնաժողովի համանախագահ Ջորջ Քլունին երեկ ժամանել է Երևան:

Երևան են ժամանել նաև «Ավրորայի» ընտրող հանձնաժողովի անդամներից ևս երկուսը՝ Մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի նախկին հատուկ ներկայացուցիչ, փաստաբան Հինա Ջիլանին ու International Crisis Group-ի պատվավոր նախագահ և Ավստրալիայի արտաքին գործերի նախկին նախարար Գարեթ Էվանսը: Վերջիններս մասնակցելու են «Ավրորա» մրցանակաբաշխությանն ու դրա շրջանակում իրականացվող մյուս միջոցառումներին։




Լրահոս