«Ելք»-ը գոյություն ունի խորհրդարանում. Արամ Սարգսյանը մանրամասներ է հայտնում դաշինքի հետագա ճակատագրից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է` Երեւանի ավագանու ընտրություններին «Ելք» դաշինքի մաս կազմող կուսակցություններից «Քաղաքացիական պայմանագիրն» առանձին է մասնակցելու, մնացած երկու ուժերը` «Հանրապետություն» եւ «Լուսավոր Հայաստան» կուսակցություններն էլ` միասին: Ինչն է պատճառը, որ այս անգամ էլ դաշինքի ուժերը կոնսենսուսի չհասան, այս եւ այլ հարցերի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Զ. Սարգսյանի հետ:

-Նիկոլ Փաշինյանն ասաց, եւ ես իր հետ համաձայն եմ նրանում, որ փաստը հետեւյալն է. «Ելք» դաշինքը գոյություն ունի խորհրդարանում, ուղղակի ՔՊ-ն որոշել է այս ընտրություններում այլ ձեւաչափով մասնակցել: Իր գործընկեր երկու կուսակցություններն էլ մասնակցում են միասնական` այլ ձեւաչափով: Այսինքն` այստեղ իրարից թաքուն որեւէ բան չկա:

Ամբողջական հարցազրույցը` «Ժողովուրդ» օրաթերթի վաղվա համարում:




Լրահոս