Մահացել է ամերիկացի սենատոր Ջոն Մաքքեյնը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ-ում 81 տարեկան հասակում մահացել է Արիզոնա նահանգի հանրապետական սենատոր Ջոն Մաքքեյնը: Այս մասին տեղեկացնում է The New York Times-ը։ Մաքքեյնի գրասենյակի կողմից տարածված հաղորդագրության մեջ ասվում է, որ սենատոր Ջոն Սիդնի Մաքքեյնը մահացել է օգոստոսի 25-ին՝ ժամը 16:28-ին։

Մաքքեյնը քաղաքականությամբ է զբաղվել շուրջ 60 տարի, մասնակցել է Վիետնամի պատերազմին, իսկ 2008 թվականի նախագահական ընտրություններում հանրապետական կուսակցության առաջադրած թեկնածուն էր։

Հիշեցնենք, որ սենատորը գլխուղեղի ուռուցք ուներ: Վերջին օրերին հայտնի էր դարձել, որ Մաքքեյնը որոշում է կայացրել դադարեցնել ուռուցքի բուժումը:




Լրահոս