Ինչու է Սեյրան Սարոյանը Ռուսաստանի Դաշնություն մեկնել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ԱԺ ՀՀԿ խմբակցության գեներալ-պատգամավոր Սեյրան Սարոյանը մեկնել է Ռուսաստանի Դաշնություն. ըստ տարածված լուրերի` նա այնտեղ պատրաստվում է մշտական բնակություն հաստատել: Անձամբ Սարոյանից մեկնաբանություններ ստանալ չհաջողվեց:

Փոխարենը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում պատգամավորի օգնական Գևորգ Ստեփանյանը նշեց, թե Սեյրան Սարոյանն իսկապես գտնվում է Մոսկվայում, սակայն ոչ թե մշտական բնակության նպատակով, ամբողջական բուժման համար: Օգնականի խոսքով` Սեյրան Սարոյանը բուժումների նպատակով հաճախ է լինում արտերկրում, սակայն մշտապես կիսատ է թողնում այն: Սակայն այս անգամ պատգամավորի օգնականի խոսքով` նա Հայաստան կվերադառնա միայն ամբողջական բուժման կուրս անցնելուց հետո:




Լրահոս