Կան մի քանիսը, որոնց ուղղակի բարեկամական մրցակից ենք համարում, օրինակ՝ Հայկ Մարությանին. Արմեն Մարտիրոսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերը քիչ առաջ Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրեց նաև «Ժառանգություն» կուսակցությունը: Ինչպես հայտնի է` ցուցակը գլխավորում է կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը։

Հայտը ԿԸՀ էր բերել կուսակցության նախագահ Արմեն Մարտիրոսյանը, ով նշեց, թե բոլորն էլ իրեն մրցակից են:  «Բոլորն էլ մրցակից են, բայց մրցակիցների մեջ կան մի քանիսը, որոնց ուղղակի բարեկամական մրցակից ենք համարում, օրինակ՝ Հայկ Մարությանին, այն ուժերը, որոնք ընդդիմության շարքերում պայքարել են այսօրվա համար, մենք բոլոր այդ ուժերին համարում ենք բարեկամ մրցակիցներ», – նշեց նա:




Լրահոս