ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԵԿՄ համագումարը սեպտեմբերին չի կայանա. Արամ Սարգսյանը ցանկանում է խուսափել շահարկումներից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի հետ զրույցում ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը խոսել է իր` ԵԿՄ նախագահ դառնալու մասին: Ինչպես հայտնի է` ԵԿՄ անդամները նրան առաջարկել են դառնալ նախագահ և ընտրությունն էլ կլինի սեպտեմբերին կայանալիք համագումարին: Սակայն կան ազատամարտիկներ, ովքեր նրան չեն ցանկանում տեսնել այդ պաշտոնում:

«Մենք համագումարը պետք է անեինք սեպտեմբերին, հիմա որոշվել է` կամ սպետեմբերի վերջ կամ հոկտեմբերի սկիզբ, քանի որ առաջիկայում ավագանու ընտրություններ են և մարդիկ սկսել են խոսել, թե ԵԿՄ-ն կրկին կօգտագործվի քաղաքական նպատակներով: Այսօրվա դրությամբ ամեն ինչ պատրաստ է համագումարի համար, սակայն դա չի արվի` շահարկումներից խուսափելու համար», – նշեց նա:

Մանրամասները`  տեսանյութում




Լրահոս