Այսօր լրագրողների հետ զրույցում ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսն անդրադարձել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հայտարարություններին և Մարտի 1-ի գործի քննությանը:
«Մեր դիրքորոշումը եղել և մնում է այն, որ Մարտի 1-ի դեպքերի մասով պետք է մանրակրկիտ և օբյեկտիվ քննություն իրականացվի։ Եվ կարևոր է, որ այդ քննությունն իրականացվի պատշաճ իրավական գործընթացների շրջանակներում»,- նշել է Միլսը:
Միևնույն ժամանակ Ռիչարդ Միլսն անդրադարձել է վերջին օրերին ՌԴ տարբեր պաշտոնյաների, այդ թվում` Սերգեյ Լավրովի գնահատականներին և կարծիք հայտնել, որ Հայաստանի կառավարությունը պետք է արձագանքի այդ մեկնաբանություններին: