Զինված հարձակում Երևանում. կրկին թալանել են «Վիվարո» բուքմեյքերական կետը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

shamshyan.com-ը գրում է, որ սեպտեմբերի 4-ին, զինված ու դիմակավորված հերթական ավազակային հարձակումն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 02:30-ի սահմաններում բժշկական դիմակով դիմակավորված ու հրազենով զինված ճիվաղը հերթական անգամ թալանել է Ավան վարչական շրջանի Սաֆարյան փողոցի 410/3 հսասցեում գործող «Վիվարո» բուքմեյքերական կետը: Ճիվաղը, մտնելով ներս, զենքի սպառնալիքի տակ աշխատակցից հափշտակել է խոշոր չափի գումար և դիմել փախուստի:

Նշված բուքմեյքերական կենտրոնը նույն եղանակով թալանվել էր նաև այս տարվա հուլիսի 30-ին և հանցագործությունը մինչև այժմ բացահայտված չէ:

Ավելի մանրամասն` սկզբնաղբյուրում:




Լրահոս