Կորյուն Նահապետյանը` անտեսված

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Արտակարգ իրավիճակների նախարարությունում նշվեց ԱԻ շխատողի օրը: Տոնական միջոցառմանը մասնակցում էին պետական պաշտոնյաներ, դեսպաններ: «Ժողովուրդ» օրաթերթը նկատեց, որ պատգամավորներից միջոցառմանը ներկա էին պաշտպանության, ազգային անվտանգության հարցերով հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը եւ ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը:

Ընդ որում, ԱԺ փոխնախագահը կանգնած էր ամբիոնում` վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱԻ նախարար Հրաչյա Ռոստամյանի ու մյուս պաշտոնյաների կողքին: Իսկ ահա ԱԺ մշտական հանձնաժողովի ՀՀԿ-ական նախագահ Կորյուն Նահապետյանը ոչ մի կերպ ներգրավված չէր նոր իշխանությունների հետ նշվող միջավայրում. նա ամբիոնի մոտ չէր, չնայած միջոցառման վայր ժամանել էր հենց Միքայել Մելքումյանի հետ:




Լրահոս